ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն չեն արձագանքում «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե «եռյակը այլևս գոյություն չունի»: Ազատության հրապարակում Հովհաննիսյանն ասաց, թեպետ իրենք չէ, որ դուրս են եկել դաշինքից, այդուհանդերձ, «Ժառանգությունը» չի փակում համագործակցության դռները, այդ թվում և` հանրահավաքից հրաժարված «Բարգավաճ Հայաստանի» առջև: